Բաժիններ՝

Մի շարք դպրոցներում ջեռուցման համակարգը շարքից դուրս էր եկել. նախարար

«Մեզ հաջողվեց դպրոցներում ապահովել պատրաստվածություն նոր ուսումնական շրջանին ընդառաջ: Մի շարք դպրոցներում ջեռուցման համակարգը շարքից դուրս էր եկել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե Վրաստանում, ԱՄՆ-ում շատ դպրոցներ փակվել էին:

Աշոտյանը հիշեցրեց, որ դպրոցների ջեռուցման հարցը տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է, բայց հույս հայտնեց, որ մի օր դրանք պետք է բացառապես ենթարկվեն ՀՀ ԿԳՆ-ին. «Բայց որ չասեն, որ դա Աշոտյանի ամբիցիան է, ես այդ ժամանակ նախարար չեմ լինի: Մեծ մասամբ ԿԳՆ-ն վաչական առնչություն չունի դպրոցների հետ, մեր սիրտը ցավում է, բայց իրավասու չենք որևէ բան անելու»:

Նա նաև նշեց, որ մյուս կողմից ուժեղացնելու են բովանդակային աշխատանքը դպրոցների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս