
«Բիլ Գեյթսն էլ գա, վարչապետ դառնա, ոչինչ չի կարողանա անել». Փորձագետը՝ ՀՀ տնտեսության մասին

«Ես նման գնահատականները որպես երևույթ չեմ դիտարկում, որովհետև մեր երեք նախագահների ժամանակ էլ մենք ունեինք այն, ինչ ունեինք և դա ժառանգաբար փոխանցվում է: Հետևապես՝ մեկը մյուսի վրա, որ դուրս է գալիս, ինձ դա որպես առանձին երևույթ չի հետաքրքրում: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը 1991 թ-ից անհաջող պետություն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ մեկնաբանելով ՀՀ տնտեսության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
Դիտարկմանը, որ Ռ. Քոչարյանի գնահատականներն ուղղված էին անձամբ Տիգրան Սարգսյանին, և արդյոք դա վարչապետության հայտ չէ՞, Հ.Մեսրոբյանը պատասխանեց. «ՀՀ-ում 1991 թվականից մի այնպիսի կառավարման համակարգ է ստեղծվել, որ Բիլ Գեյթսն էլ գա, վարչապետ դառնա, ոչինչ չի կարողանա անել, քանի որ համակարգն ինքը թույլ չի տալիս»: