
Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին թերի է. ԲՀԿ-ական պատգամավոր

Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին թերի է, նա չի անդրադարձել 2 կարևորագույն հարցերի՝ արտագաղթի ու մարդկանց տրամադրության մասին, և խուսափել է գնաատակններ տալ: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հիփոթեքային ակտիվների գնի շուրջ մեկնաբանությունը ամբողջությամբ չի համապատասխանում երկրորդ նախագահի 3 հարցադրումներին՝ մասսայական արտագաղթ, որի ադրյունքում են իջնում շինարարության ծավալները, մարդկանց տրամադրություններն այն չեն և հիփոթեքային վարկերը»,- ասաց Մ.Մելքումյանը:
Նա նշեց, որ Տ.Սարգսյանը ՀՆԱ-ի մեջ շինարարության ծավալի համեմատական է բերել Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների հետ, բայց դա կիսատ է, քանի որ բերվել է մինև 2010 թ. և չի տրվում այդ երկրների տնտեսական կառուցվածքը. «Այն ժամանակ կառավարությունը գտել էր, որ տնտեսության լոկոմոտիվը շինարարությունն է: Այժմ բերվում են ցուցանիշներ, որ համեմատելի չեն իրենց գնողունակության մակարդակով, դոլարային արտահայտությամբ և այլն»: