Սևանը բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է (տեսանյութ)

Այս տարի բնապահպանության նախարարության համար գերակա են համարվել հատկապես Սևանա լճի խնդիրները՝ մանրաձկի համալրում, ենթակառուցվածքներ, մաքրվող տարածքներ և այլն, ինչպես նաև կենսոլորտային տարածքի խնդիրները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ միջոցառումների ծրագրով բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, օրենսդրական փոփոխություններ են նախատեսված, որոնք հնարավորություն կտան ավելացնել պահանվող տարածքները, դյուրինացնել կառավարումը և լուծել ընթացիկ խնդիրները. «Ունենք պետական բյուջեով նախատեսված 20-21 ծրագիր, ունենք նաև այլ ծրագրեր, որոնք նույնպես ներգրավվելու են և հատկացված գումարների շրջանակներում իրականացնելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031