«Ակցիան ինքնաբուխ» է. «դհոլային» ակցիայի մասնակիցներ (տեսանյութ)

Այսօր «Առաջին լրատվական»-ի և «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունների առջև մի խումբ երիտասարդներ «դհոլային» ակցիա են անցկացրել՝ զարկելով դհոլներ և վանկարկելով «ոչ քաղաքական դհոլներին»:

168.am-ը ակցիայի մասնակիցներին հանդիպեց մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակում, որտեղ նրանք կանգ առան Էրեբունի հյուրանոցի բակում և ակցիա անցկացրին Արտաշես Գեղամյանի ղեկավարած Ազգային Միաբանություն կուսակցության գրասենյակի առջև: Երիտասարդներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, հայտարարեց, թե ակցիան «ինքնաբուխ» է, իրենք ոչ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում, երիտասարդները չեն ուզում տեսնել ԱԺ-ում «դհոլի նման դխկդխկող» գործիչներին: Նա հայտարարեց, թե պարզապես շրջում են քաղաքի տարբեր վայրերում և նման ակցիաները շարունակական են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31