Մաքսային միությունում վիճել չի կարելի. Ստեփան Գրիգորյան
Քաղաքական ու հասարակական կյանքի իրողություններին անհրաժեշտ է արագ ու ճիշտ արձագանք, օրինակ՝ Մաքսային միության անդամակցության պարագայում արձագանքը բավականին ուշացել էր: Նման տեսակետ այսօր հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը «Տնտեսություն և Գործարարություն» ակումբի շնորհանդեսի ժամանակ:
«ԵՄ-ում կա ավանդույթ՝ ամեն ինչ քննարկել, և ՀՀ կառավարությունը սովորել էր չհամաձայնել: Էշթոնի հետ մեր նախարարները համաձայնում էին, վիճում էին, բայց այսօր մենք նույն մարտահրավերի առաջ ենք՝ ՄՄ-ում չի կարելի վիճել»,- ասաց Ս.Գրիգորյանը:
Նա նշեց, որ ՄՄ-ում մաքսատուրքերը 15%-ից բարձր են. «Թեև ես տնտեսագետ չեմ, պնդում եմ, որ գների կտրուկ բարձրացում կինի Հայաստանում: Ղազախստանում ՄՄ-ին անդամությունից հետո 25-30% թանկացում եղավ: ՌԴ-ին «ոչ» ասելը դժվար է, ընդունում եմ, բայց պետք է հասկանալ ինչ է սպասվում մեզ տնտեսական առումով»:
Ս.Գրիգորյանի խոսքով՝ անցած տարի սեպտեմբերին ՀՀ պաշտոնյաներն ասում էին, թե գները չեն բարձրանա, իսկ այս տարի հունվար-փետրվարին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները հայտարարեցին՝ թանկացում կլինի: