Բաժիններ՝

Այսօր սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրն է

«Շնորհավոր Ձեր տոնը, Սպառո´ղ»,- այս խոսքերով այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսք սկսեց «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության» նախագահ, «Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ նշելով, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրը:

 

Ըստ նրա՝ շատ երկրներում այս օրն իրոք տոն է, կան ծառայություններ, առևտրի ոլորտներ, որտեղ բավականին զեղչեր են կատարվում, խանութ մտած քաղաքացին նույնիսկ եթե ոչինչ չի գնում, նրան նվեր են տալիս. «Կգա մի ժամանակ, որ այստեղ էլ կզգան, որ սա տոն է»:

 

Մ.Հակոբյանի խոսքով՝ սպառողն ունի մի շարք իրավունքներ՝ անվտանգության, տեղեկատվություն ստանալու, ընտրության, լսված լինելու, հիմնական կարիքները բավարարելու, վնասների փոխհատուցման, սպառողական կրթության և առողջ միջավայրի իրավունք:

 

«Այս տարի պետք է ուշադրություն դարձվի հեռահաղորդակցության ոլորտում սպառողների իրավունքին: Օրինակ, ներկայումս տեխնոլոգիայի զարգացման բնագավառում բջջային հեռախոսից հրաժարվելը շատ անսովոր կլիներ»,- ասաց Մ. Հակոբյանը:

 

Նա հայտարարեց, որ այսօր իրենք պետական մարմինների հետ աշխատում են, բայց գործն առաջ չի շարժվում, իսկ մասնավորն ավելի արագ է արձագանքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս