Արամ Մանուկյանը ո´չ հաստատեց, ո´չ էլ հերքեց, որ քաղաքական չորս ուժերը պայման են դրել «Դ!ԵՄ ԵՄ»-ի առջև
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով մասնակցել է «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամների և քաղաքական 4 ուժերի հանդիպմանը, 168.am-ի հետ զրույցում ո´չ հաստատեց և ո´չ էլ հերքեց տարածված տեղեկությունները, թե քաղաքական չորս ուժերը ակտիվիստների առաջ պայման են դրել, որ մարտի 22-ի հանրահավաքում չպետք է ելույթ ունենան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլեանը:
«Վաղը մեր հանդիպումները շարունակվելու են, վաղն է որոշվելու մնացած ամեն ինչը»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:
Հարցին՝ նախորդ հանդիպման ժամանակ նման պայման դրվե՞լ է, թե՞ ոչ, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Վաղը նիստից հետո ես Ձեզ տեղեկություն կտամ մեր քննարկումների մասին»: