Վարդան Այվազյան. Եթե նորից թողնեն, որ մեծերը փախչեն, դա կարճ ժամանակում ակնհայտ կերևա
«Կառավարության ծրագիրը քաղաքական կամքի դրսևորում է և, ունեցած բազայի հիման վրա տվյալ իրավիճակում, քաղաքական մարտահրավերների առկայության պայմաններում, այն առավելագույն հնարավորությունն է, որ կառավարությունը ցանկանում է իրականացնել: Ինչո՞ւ եմ ես հավատով լցված: Կան շատ լուրջ հարցադրումներ, որ կարող է, առաջին հայացքից` ձեզ համար մի քիչ անսովոր է, բայց ինձ համար այլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ըստ նրա` երկրի վարչապետը հստակ հայտարարում է` փոքր ու միջին բիզնեսից հարկ հավաքելը գերխնդիր չէ, վարչարարությունը չի խստացնում, և սլաքն ուղղում է խոշորի դեմ, ինչը քաղաքական կամքի դրսևորում է: Այվազյանի կարծիքով` կատարվող առաջին քայլերը և մոտեցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ծրագիրն իրատեսական է, որոշակիորեն հաշվի է առնելու բոլոր բարձրացված հարցերը, իսկ խստապահանջության արդյունքը շատ կարճ ժամանակում կերևա. «Եթե նորից թողնեն, որ մեծերը փախչեն, դա կարճ ժամանակում ակնհայտ կերևա: Մնում է ժամանակ տանք, որ կառավարությունն իրեն դրսևորի»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: