«Եթե նախորդ անգամ 8 դրամով թանկացրին, ինչո՞ւ չգիտեին, որ այս ամենը առաջ կգա». Գ. Նուշիկյան
Էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումով բավականին կշահի նաև պետբյուջեն: Նման տեսակետ 168.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
«Բերված հիմնավորումներից ես մասնավորապես վերջին ու նախավերջին կետերի հետ համաձայն չեմ՝ արտարժույթի մասով: Անցած տարվա համեմատ նույնիսկ կես դրամով էլ նվազում է եղել: Նշված կետերից միայն մեկն էր ֆորսմաժորային, միայն արտարժույթի հետ կապված հարցը: Իրենք պետք է նախօրոք կանխատեսած լինեին, եթե նախորդ անգամ 8 դրամով թանկացրին, ինչո՞ւ չգիտեին, որ այս ամենը առաջ կգա»,- ասաց Գ.Նուշիկյանը:
Ներդրումները որպես թանկացման համար հիմնավորում ներկայացնելը, Գ.Նուշիկյանի կարծիքով, նույնպես անհասկանալի է, որովհետև ներդրումներն ընդհանրապես արվում են շահույթի հաշվին, առավել ևս, երբ մենաշնորհային կազմակերպության մասին է խոսքը, պետք է ճիշտ հաշվարկեր և ներկայացներ: