ՀՀԿ-ականները՝ հայ-ռուսական հարաբերությունների և Կիսելյովի մասին

Անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունների բաղադրիչ են «Գույք պարտքի դիմաց» գործարքը, գազային ու էներգետիկ համակարգերի հանձնումը, սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին, ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի արտահայտությունները և այլն: Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, այս թեմաները կարելի է մեկնաբանել տարբեր կերպ. «Գույք պարտքի դիմաց»-ը մենք գնահատում ենք որպես մեզնից վերցված գույք, որի մի մասն արդեն աշխատում է, և կոոպերացիան կարող է շատ ավելի արդյունավետ լինել»:

Հ.Նաղդալյանը գերադասեց մեկ առ մեկ չանդրադառնալ խնդիրներին: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն եղել և մնում է ՀՀ-ի գլխավոր ռազմավարական գործընկերը, նաև անվտանգության խնդիրների առումով, և հարաբերությունները համագործակցության վրա են հիմնված:

Հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը խորհուրդ տվեց միակողմանի չդատել: Ըստ նրա՝ կա նաև ՀՀ էներգետիկ անվտանգությունը, Ղարաբաղի անվտանգության խդնրի լուծումը, տարեկան 2 միլիարդի տրանսֆերտները. «Համեմատականը զուգահեռ պետք է անցկացնել: Այնպես չի, որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր չի զիջում որևէ մեկին: Այնտեղ մեր ամենամեծ սփյուռքն է, հիմա էլ 200-մլնանոց շուկան է բացվում:

Կիսելյովի հետ կապված Վ.Այվազյանը նկատեց. «Ամեն մեկի ասածով մի դատեք»:
Այվազյանի կարծիքով՝ Ադրբեջանին վաճառված զենքը չի կարող խաթարել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը նշել են նաև հայ ընդդիմադիր գործիչները:

«Սպառազինությունների խնդիրը բարձրացվել է տարբեր մակարդակներում, բանավեճ է ընթացել, եղել են ռուսական պաշտոնյանների կարծիքներ, որ նույնպես մտահոգ են սպառազինությունների վաճառքով, բաց եղել են ռուս պաշտոնյաների հայտարարությոններ, որ ռազմական բալանսը վերահսկվում է և անհանգստանալու պատճառ չունենք»,- հավելեց Հ.Նաղդալյանը:

Տեսանյութեր

Լրահոս