Բաժիններ՝

Երբ հաջորդ անգամ կկանգնեցվի ԱԷԿ-ը

Ինչո՞ւ է ատոմակայանը կանգնեցվում վերանորոգման այն ժամանակ, երբ մյուս էժան կայանները, մասնավորապես ՀԷԿ-երը, չեն կարողանում արտադրել: Նման հարցադրում այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ արեց տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Մենք այդ հարցը քննարկում ենք, կա ծրագիր և, եթե ոչ առաջիկա, ապա մյուս անգամ կանգնեցնելու ժամանակը կընտրվի այդ նկատառումով»,- հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

«Այսինքն՝ դուք ընդունում եք, որ սխալ եք գործել: Արձանագրեցիք, որ ծրագիր ունեք, որ ԱԷԿ-ը կանգնեցնեք մայիսին»,- գոհունակությամբ նկատեց Վ.Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս