Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը շարունակում է հանդիպել գործարարների հետ. արդյունքները կերևան հուլիսի 1-ից հետո

Մայիսի 14-ին ՀՀ վարչապետի և գործարարների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ գործարարների հետ հանդիպումները պարբերաբար բնույթ են կրելու: Հայտնի է, որ այս ընթացքում Հ.Աբրահամյանը հանդիպել է ՏՏ ոլորտի, ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է վարչապետի հանդիպում իրենց հետ, նաև անհատական հանդիպումներ են տեղի ունենում: Ըստ նրա՝ ներկայումս գործընթաց է գնում, որի արդյունքները մասամբ կերևան հուլիսի 1-ից, թե որքանը դուրս կգան ստվերից և կսկսեն թափանցիկ աշխատել, իսկ աշնանը և տարվա վերջում առավել հստակ կլինի, թե ինչպես է փոխվել իրավիճակը:

«Օրենքը մի բան է, պրակտիկ կյանքը մի այլ բան»,- նկատեց Մակարյանը՝ հավելելով, որ որոշ խոստումներ արագ կատարվեցին, օրինակ՝ շրջանառության հարկի մասով: Միության նախագահը դրական գնահատեց, որ նոր կարգը գործելու է հաջորդ տարվանից, քանի որ ՓՄՁ-ները կկարողանան հարմարվել և փաստաթղթավորման խնդիրները լուծել:

Մակարյանի գնահատականով՝ կառավարությունում լավ թիմ է ձևավորվել՝ ի դեմս վարչապետի և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարներին, որոնք «շատ արագ լեզու գտան իրար հետ», մինչդեռ նախկին կառավարությունում հակասություններ կային որոշումներ ընդունելու և քաղաքականություն մշակելու ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս