Բաժիններ՝

«Իրանը շատ գրավիչ շուկա է»

ԵՏՄ վարչապետների մակարդակով մայիսի 29-ին ազատ առևտրի գուտու ստեղծման մասին պայմանագիր կկնքվի Վիետնամի հետ: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԵԱՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, սա ԵՏՄ-ի առաջին նման պայմանագիրն է:

Ըստ նրա՝ Հայաստանի առևտուրը Վիետնամի հետ գրեթե զրոյական է` տարեկան մոտ 60 հազար դոլար, բայց Վիետնամը մեծ երկիր է և կարող է որպես դարպաս ծառայել դեպի ասիական մյուս երկրներ:

Ա. Սլեպնյովը կաևորեց նաև Չինաստանի հետ համագործակցության զարգացումը. «Չինաստանը շատ կարևոր գործընկեր է, բանակցություններ ենք սկսում, որ Չինաստանն էլ ինտեգրվի մեր նախաձեռնություններում, մասնավորապես՝ նոր մետաքսի ճանապարհի շրջանակներում: Չինաստանի հետ ազատ առևտրի գոտի դեռ չի ստեղծվի, բայց նման նպատակ կա: Առաջին անգամ նաև Իրանի հետ ենք քննարկումներ սկսում: Իրանը շատ գրավիչ շուկա է, և ցանկություն կա ողջ միությունը աշխատի Իրանի հետ: Իրանում էլ ԵՏՄ-ն են դիտարկում որպես նշանակալի գործընկերոջ»:

Անդրադառնալով ԵՏ-Թուրքիա հնարավոր համագործակցությանը՝ Սլեպնյովը հայտնեց, որ ոչ Թուրքիայի, ոչ ԵՏՄ կողմից պաշտոնական հայտ չկա ազատ առևտրի գոտի ստեղծելու համար: Նա նաև հիշեցրեց, որ Թուրքիան գտնվում է ԵՄ-ի հետ մաքսային միության մեջ և այդ առումով կան սահմանափակումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս