Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառը ՀԷՑ-իապօրինի կուտակված պարտքը փակելն է
ԱԺ ՀԱԿ խբակցությունն այսօր ստորագրահավաք է նախաձեռնել՝ ՀՀ-ում էներգահամակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ-ում արտահերթ քննարկման դնելու համար: Այս մասին այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները ցանկանում են բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ փակելու համար ՀԷՑ-ի կուտակած ապօրինի պարտքը: Լ.Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ տնտեսագիտական հանձնաժողովում էլեկտրաէներգիայի թանկացման բոլոր հայտերի ուսումնասիրության ու հաշվարկների արդյունքում պարզվել է, որ արտադրողներն այդ բարձրացման մեջ հավակնում են ընդամենը 2.31 դրամ, իսկ 18 դրամով թանկացնելու դեպքում 15 դրամը բաժին է ընկնում ՀԷՑ-ին: Այսինքն, ըստ Զուրաբյանի, այս թանկացումը ՀԷՑ-ի 250 մլն ապօրինի կուտակված պարտքը փակելու համար է. «Իշխանությունները ոչ թե որոշել են բացահայտել չարաշահումները, որոնք կատարվել են ՀԷՑ-ում, այլ կառուցել են մի ծրագիր, որի ամբողջ իմաստը այդ թալանի պահպանումն է: Նրանք ուզում են թալանված 250 մլն դոլարը դնել բոլորի ուսերին»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դիտարկմամբ՝ ՀԷՑ-ի մասնաբաժինը 1 կվտ/ժ էլեկտրաէնեգիայի մեջ 12 դրամ է, նոր հայտով կդառնա 21 դրամ. «Այսինքն՝ էլեկտրաէներգիան արտադրողից սպառողին հասցնելու համար նախկին 12 դրամի փոխարեն նոր հայտով 21 դրամ է ամրագրված: Սա բաց թալան է: Քո մասնաբաժինը հավասար լինի արտադրողի գնին, աննորմալություն է դա, քո գործառույթն է արտադրողից հասցնել սպառողին»: