Բաժիններ՝

Նաղդալյանը հորդորում է դեմագոգիայի հետևից չընկնել. իշխանությունը քայլեր կանի, կերևա

«Այսօր քաղաքական մեծամասնությունը, խորհրդարանը և ընդդիմադիր բոլոր ոժերը բարձրաձայնեցին իրենց պատրաստակամությունը աշխատելու, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, ինչպիսի բնույթ ունի այսօրվա իրավիճակը, ինչ գործոններ են ազդել և ինչ քայլեր պետք է արվեն: Եթե խնդիրները օբյեկտիվ բնույթի կլինեն, ապա մենք պետք է կարողանանք բացատրել, որ ժողովուրդը հասկանա և ըմբռնումով մոտենա: Եթե խնդիրները սուբյեկտիվ կլինեն, կպազվի, որ տեղի են ունեցել վատնում կամ գողություն կամ վատ մենեջմենթ, դրանք այլ խնդիրներ են և լուծումն այլ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին:

Նա հորդորեց դեմագոգիայի հետևից չընկնել` նշելով, թե պետք է քննարկել՝ ինչ օբյեկտիվ պայմաններում է թելադրված այդ սակագինը և ինչ լուծումներ կարելի է գտնել. «ՀՀ-ի որևէ բնակիչ մեղք չունի, բայց ունենք էներգետիկ համակարգ և դժվար է, օբյեկտիվ պայմաններ կարող են լինել, որ բերեն այս վիճակին»:

«Մենք պետք է հասկանանք այդ վնասների բնույթը: Եթե օբյեկտիվ են թելադրված, այլ բնույթ ունի, եթե սուբյեկտիվ են կամ քրեական մաս ունեն, ուրեմն՝ ըստ այդմ պետք է քայլեր չձեռնարկենք: Որևէ կառավարություն, որևէ իշխանություն երբեք կողմ չի լինելու, որ բարձրացնի սակագինը ու ստեղծի այնպիսի իրավիճակներ, որ ժողովրդի համար բացասական լինի»,- ասաց Հ.Նաղդալյանը՝ հավելելով, որ իշխանությունը քայլեր կանի, կերևա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս