«Հանրապետականներով կորցրել եք կառավարման տրամաբանությունը». Հրանտ Բագրատյան

«Հանրապետականներով կորցրել եք կառավարման տրամաբանությունը»,- այսօր ԱԺ նիստում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից հատկացվող վարկի մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ որպես օրինակ բերելով էներգետիկ համակարգի, տարբեր մոլերի, կոտակային ֆոնդերը ստեղծելուց հետո բանկերի ակտիվների խնդիրները, նաև կուսակցությունների հետ կապված առկա վիճակը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ 7 մարզերի գյուղական համայնքներում բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը, վարկի ծավալը 7 մլն 250 հազար դոլար է:

Ըստ նրա՝ միաձուլում են ամեն ինչ, կենտրոնացնում են ցանկացած ոլորտ: Հ.Բագրատյանը նշեց, որ բազմիցս ասել է՝ գյուղատնտեսությանը ձեռք չտան. «Ի՞նչ եք ուզում, էս էլ եք ուզում քանդե՞ք: Ինչի՞ եք խոշորացնում, որ հետո չսուբսիդավորե՞ք»:

«Ոռոգման համակարգը պետք է անցներ հողօգտագործողներին, չարեցիք, ՋԸՕ-եր ստեղծեցիք, որ քաղաքական դեմքեր են նշանակվում ղեկավար ու ազդում ընտրությունների վրա»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ գյուղոլորտն այսօր ամենաարդարացված ճյուղն է, քանի որ հանրապետությունն ինքն իրեն կերակրում է. «Խոշորացման շնորհիվ սա էլ կոչնչացնեք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031