ՀՀԿ-ական պատգամավորը մտադիր է գազային համակարգում տեղի ունեցած չարաշահումների դեմ հայցով դիմել դատարան

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մտադիր է դիմել դատարան՝ գազային համակարգում տեղի ունեցած չարաշահումների դեմ հայցով: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Լ.Ալեքսանյանը, ԱԺ գազային հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը և բացահայտումները դա լիովին թույլ են տալիս: Նա նշեց, որ այս գործում ինքն ակնկալում է ընդդիմադիր և դիմադիր գործընկերների աջակցությունը:

«Եթե հաջողենք, նախադեպ կլինի համակարգի վերամբարձ տոնը իջեցնելու համար»,- ասաց Լ.Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ գազային հանձնաժողովը լիազորված չէր հանցագործություն քննելու ու պատասխանատվության ենթարկելու: Լ.Ալեքսանյանը դատարան դիմելու է որպես քաղաքացի և որպես պատգամավոր. «Բնականաբար, մի բնակիչը դժվարություն կունենա դիմել դատարան էդ մեծ համակարգի դեմ: Եթե նախագահը դիմի, դա քաղաքական հարց կլինի: Բայց ամեն մեկը կարող է բացահայտել ու դիմել իրավական դաշտ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս