Բաժիններ՝

«Ամենակարևորը՝ իրար հասկանալն է». Շավարշ Քոչարյանը՝ բողոքի ակցիաների մասին

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի այս օրերին ամենակարևոր հարցը իրար հասկանալն է:

«Շատ կարևոր է, որ բոլորը իրար հասկանան այդ հարցում՝ որքանո՞վ է օբյեկտիվ, որքանո՞վ ոչ օբյեկտիվ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Շ.Քոչարյանը:

Նա նաև կարևորեց, որ «ամեն ինչ գնա խաղաղ ճանապարհով»:

Իսկ հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանության կողմից կիրառված բռնի ուժին, Շավարշ Քոչարյանը չպատասխանեց և արագ հեռացավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս