
«Որպես հայ մարդ՝ շատ ուրախացնում է». Գագիկ Եգանյանը՝ բողոքող երիտասարդների մասին

Միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին ոգևորել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդները: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ մենք հրաշալի երիտասարդություն ունենք, ինչն ուրախացնում է.
«Տեսնելով, թե ինչպիսի գրագետ, քաղաքավարի և ինչ մթոնլորտ է տիրում, դա ուղղակի որպես հայ մարդ շատ ուրախացնում է»:
Սակագնի բարձրացման հարցին, ըստ նրա, չպետք է միանշանակ մոտենալ, պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիրներ ունի այդ համակարգը:
Նա հիշեցրեց 80-ականների վերջի իրավիճակը, երբ ատոմակայանը փակվեց: Գ.Եգանյանը հայտարարեց, որ անձամբ ինքը վճարունակ է և վճարելու է թանկ հոսանքի դիմաց: Սակայն, հավելեց, որ հարցը մի քանի կողմեր ունի: «Եթե, Աստված մի արասցե, դա բերի շատ մեծ բաների, պետք ա սպառումը փորձես քչացնես»,- նկատեց Եգանյանը: