Բաժիններ՝

Տարվա ընթացքում կանխատեսելի է մինչև 10% տնտեսական անկման հնարավորություն. Բագրատ Ասատրյան

«ՀՀ տնտեսությունը ռիսկային վիճակում է գտնվում, այս տարվա ընթացքում կանխատեսելի է մինչև 10% տնտեսական անկման հնարավորություն: Սա սպառնալիք է, որը Հայաստանում վերացված չէ: Մայիսի տվյալով՝ 2-2.7% տնտեսական ակտիվություն էեղել,բայց ռիսկը դեռ կա և կարող է փոխանցվել հաջորդ տարիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա՝ գնաճը բարձր է լինելու ծրագրավորվածի համեմատ և այս զարգացումների պարագայում հնարավոր է 8-10% լինի տարվա կտրվածքով: Բ.Ասատրյանը շետեց, որ էլեկտրաէներգիայի գինը գնագոյացնող է, անպատճառ հետևանքներ է առաջացնելու, և շղթայական թանկացումների ալիքը ոչ մեկը չի կարող ասել, թե երբ կկանգնի: Նա նշեց, որ դեռ անցած տարի հոսանքի թանկացման ազդեցությունը մինչև վերջ չի ավարտվել:

Գյուղոլորտի աճը, ըստ Բ.Ասատրյանի, խաբուսիկ է, մի տանձի ծառ ունեցողը համարվում է զբաղված. «Գյուղերում չքավորություն է, բացառվում է, որ որևէ ապրանք հասնի շուկա ու իրացվի: Աստված բարեգութ գտնվեց ու քիչ կարկուտ ուղարկեց, բայց անասնապահություն կա, կաթի մթերման գինը խանութում վաճառվող ջրի գնից ցածր է»:

Անդրադառնալով կառավարության ու Կենտրոնական բանկի պարտքի առանձնացմանը՝ Բ.Ասատրյանը նշեց, որ ո´չ կառավարությունը, ո´չ ԿԲ-ն պատասխանատվություն չեն կրում մյուսի պարտքի համար:Նրա կարծիքով՝ սա տեխնիկական խնդիր էր, բայց պետք է հասկանալ, թե ի՞նչ են ուզում անել, արտաքին պարտքը մոտենում է 60% շեմին, հավանաբար, ԿԲ պարտքն առանձնացնում են, որ ավելի մեծ պարտք ներգրավելու հնարավորությունստանան: Նրա խոսքով՝ կարող էին 60% շեմը դարձնել 70%, բայց այդ դեպքում մեծ հնչեղություն կստանար հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս