Էլեկտրաէներգիայի սակագինը կարելի էր և չպետք է բարձրացվեր, որովհետև դա հիմքեր չունի. Տնտեսագետ
Էլեկտրաէներգիայի սակագինը կարելի էր և չպետք է բարձրացվեր, որովհետև դա հիմքեր չունի: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սակագինը կարելի էր բարձրացնել, եթե հզոր կայաններ տեղադրեին և ներդրումների կարիք լիներ, բայց դա չի խնդիրը և սրանով չի կարող շարունակվել, բարձրացումները կշարունակվեն, որովհետև էներգետիկ համակարգն իր կայնքն ապրել է:
«Այս առումով ունենք բազմաթիվ մարտահրավերներ: Իրավիճակը չի կարգավորվի, քանի որ մեր էներգետիկ համակարգը կախվածություն ունի Ռուսաստանի համակարգից: Ժամանակի ընթացքում ականատես եղանք, թե ինչպես ՌԴ էներգետիկ էքսպանսիան ձախողվեց: Գաղութ պահելը հեշտ բան չի, ամեն երկիր չի կարող իրեն դա թույլ տալ, այսինքն՝ պետք է շահագործի, հավելյալ արդյունքը յուրացնի, բայց ՌԴ-ն ի վիճակի չի ՀՀ-ում ստեղծել իրավիճակ, միջավայր, արտադրություն, որոնց կարողանա շահագործել: Այսօր կանգնել ենք ճգնաժամի առջև, ՌԴ-ն ի վիճակի չի վերականգնել, տեխնոլոգիան արդականացնել, իսկ մենք չենք կարող այլ գործընկերներ գտնել, քանի որ դա կհակասեր ՌԴ ներկայությանը»,- ասաց Ա.Եղիազարյանը՝ հավելելով, որ առաջիկա տարիներին կանգնեցվելու է ԱԷԿ-ը, անորոշ և նույնիսկ վտանգավոր է ԱԷԿ աշխատանքի երկարաձգումը, Հրազդանի ՋԷԿ-ը մաշված է, ՀԷԿ-երը նույնպես, այսինքն՝ 1000 մեգավատ հզորություններ շարքից դուրս կգան առաջիկայում և թե ինչպես է լրացվելու բացը, մնում է անորոշ:
Ա.Եղիազարյանը նկատեց, որ էներգետիկ համակարգի վրա ազդեցության կորցնելը նշանակում է ՀՀ վրա ազդեցություն կորցնել, իսկ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է: