Նախագահին կընտրի Ազգային Ժողովը

Հանրապետության նախագահը, ամենայն հավանականությամբ, կընտրվի Ազգային ժողովի կողմից և ոչ թե ընտրիչների: Այսօր Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Նախագահի ընտրության համար հրաժարվելու ենք ընտրիչների կոլեգիայից ու գնալու ենք նախագահի ընտրությանը ԱԺ կողմից»,- ասաց նա:

Ըստ Պողոսյանի՝ չեն գտնվել համապատասխան մեխանիզմներ՝ սփյուռքի ներկայացուցիչներին ընտրիչների կոլեգիայում ներգրավելու համար և, հաշվի առնելով, որ ԱԺ մի քանի խմբակցություններ՝ ՕԵԿ, ԲՀԿ, առաջարկել են, որ ընտրությունը տեղի ունենա ԱԺ կողմից, վերջնական նախագծում տեղ կգտնի հենց այդ ընտրությունը:

Տեսանյութեր

Լրահոս