![](/banners/BeFunky-design.jpg)
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց ՀՀ-ում գրանցված տնտեսական աճի կապակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Hovik-Abrahamyan.jpg)
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց Հայաստանում գրանցված տնտեսական աճի կապակցությամբ: Նա նշեց, որ ԱՎԾ ճշգրտած ցուցանիշներով, առաջին եռամսյակում գրանցվել է 2.5%, երկրորդ եռամսյակում՝ 5.1 % տնտեսական աճ, այսինքն՝ կիսամյակային աճը 4.4 % է:
Ըստ վարչապետի՝ տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևոր է գյուղատնտեսության ոլորտի աճը. «Այն լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը»:
Հ.Աբրահամյանը կարևորեց նաև ՀՀ արտահանման բազամազանությունն ու նշեց, թե այսօր ավելի շատ երկրներ ենք արտահանում: