Բաժիններ՝

Նաիրիտն ընդդեմ ՀԷՑ-ի

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցով դատական նիստը, որին ներկա էր նաև աշխատանքից ազատված նաիրիտցիների պատվիրակություն: Դատավոր Արմեն Չիչոյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի ներկայացուցիչը, թեև պատշաճ ծանուցվել է, չի ներկայացել դատարան:
Ուշագրավ է, որ «Նաիրիտի» ներկայացուցիչ Արմեն Աբովյանը նախքան նիստը սկսվելն արդեն անհանգիստ էր մարդկանց բազմությունից, լրագրողների ներկայությունից և վերջիններիս հորդորում էր նիստի ընթացքը չլուսաբանել՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար: Իսկ նիստի ժամանակ Ա. Աբովյանը չհամաձայնեց, որպեսզի նկարահանումներ կատարվեն:

abovyan1Նա հայտարարեց, որ անհնարին է շարունակել գործի քննությունը, քանի որ կան մի շարք հարցեր պարտավորությունների հետ կապված և այլ գծերով, որոնք հարց ու պատասխանի միջոցով կարող են լուծվել: Դատավորի հարցմանն ի պատասխան՝ Ա. Աբովյանը տեղեկացրեց, որ ներկայումս բանակություններ են ընթանում ՀԷՑ-ի և «Նաիրիտի» միջև՝ հաշտության պայմանագրի շուրջ: Նրա խոսքով՝ գործարանի ակտիվները մոտ 70 մլրդ դրամ են, մինչդեռ ՀԷՑ-ին պարտքը մոտ 1 մլրդ է և պարզ է, որ հնարավորություն կա պարտավորությունը կատարելու: Ա. Աբովյանը խնդրեց դատարանին՝ երկարաժամկետ հետաձգել նիստը, մոտ 3 ամսով՝ մինչև տարվա վերջ, երբ արդեն պարզ կլինեն մի շարք հարցեր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե մինչ այդ հնարավոր է ներդրող գտնվի և վերագործարկման խնդիրը լուծվի:

Դատավոր Ա. Չիչոյանը նիստը հետաձգեց մինչև նոյեմբերի 18-ը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը «Նաիրիտի» դեմ սնանկության պահանջով դիմել է այս տարի ապրիլին Գործարանի պարտքը 1.2 մլրդ դրամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս