Գեղարքունիքի մարզպետի ընտանիքին պատկանող ընկերությունը չարաշահում է իրեն տրված թույլտվությունները

Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Սեկտոր Քվանտ» ընկերությունը չարաշահում է իրեն տրված թույլտվություններն ու «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում: «Սեկտոր Քվանտ» ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2003 թ., որպես հիմնադիր հանդես է գալիս Ռ.Գրիգորյանի եղբայր Գագիկ Գրիգորյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014 թ. նոյեմբերին ընկերությանը պարտավորեցրել էր էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) գործունեությունը համապատասխանեցնել իր լիցենզիաների պայմաններին, սակայն հանձնաժողովի աշխատակազմի կողմից էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ կրկին գերազանցվել են «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայանների հաշվարկային հզորությունները: 2015 թ. օգոստոսի 4-ից ընկերության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Թույլ տված խախտումների համար ՀԾԿՀ-ն նախատեսում է ընկերությանը տուգանել 1 միլիոն դրամի չափով:

 

Տեսանյութեր

Լրահոս