Բաժիններ՝

Հայ-վրացական գործարար կապերի զարգացման նոր հնարավորություններ են առաջացել

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացման դրական միտումներ են նկատվում: Այս տարվա առաջին 7 ամիսներին երկու երկրների առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է մոտ 4.5%-ով՝ կազմելով 92 մլն 16.5 հազար դոլար:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հայ-վրացական գործարար կապերի զարգացման նոր հնարավորություններ են առաջացել՝ Եվրամիություն-Վրաստան գործակցության խորացման արդյունքում: Ըստ նրա՝ այսօր տարբերակ կա, որ հայ արտադրողները կիսապատրաստի արտադրանք մատակարարեն Վրաստան:

«Վերջնական փոքր աշխատանքը Վրաստանում անելով՝ ՀՀ-ն կարող է դառնալ վրացական որոշ բիզնեսների կցորդներ, ու վրացկաան անունով մտնել ԵՄ շուկա: Սա մի կողմից լավ է, բայց մի կողմից էլ վատ է, որ մեր անունը չի նշվում և ուրիշի բրենդն ենք զարգացնում»,- ասաց Գ.Մակարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս