ՀՀԿ-ականը շնորհակալություն հայտնեց ՀԱԿ-ին՝ քննարկումներին մասնակցելու համար

Այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մերժել են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որովհետև հասկանում են, թե ինչ հանցավոր գործընթաց է իրականացվում:

Բայց մի առեղծվածային հարցի մասով Զուրաբյանը բացատրություն պահանջեց: Նա նկատեց, թե երեկ մի 20 սահմանադրություն է կարդացել և որևէ մեկի մեջ չկա, որ նախագահը չունենա լիզորություն՝ վարչապետ առաջադրելու.

«Վենետիկի հանձնաժողովը գրել է, որ այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տվել և տեղը թափուր է, Աժ նախագահը պետք է խորհրդակցի խմբակցությունների հետ և առաջարկի թեկնածու: Կա՛մ դուք խաբեբա եք, ներկայացրել եք կեղծ թարգմանություն, կա՛մ Վենետիկում ուղղակի կարդալ չգիտեն փաստաթղթերը:

Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը արժեք չունի: Կա և երրորդ տարբերակը՝ խաբեբա եք և Վենետիկի հանձնաժողովը կարդալ չգտի: Ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովը համոզված, որ նախագահն է վարչապետին առաջադրելու իրավունք ստացել»:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց, որ ՀԱԿ-ը փոխել է դիրքորոշումն ու մասնակցում է լսումներին, հարցեր է առաջադրում: «Էպիտետները պահեք ձեզ՝ հանցավոր, խաբեբա, այդ էպիտետները կարող են նաև ձեզ, ձեր խմբակցությանը վերաբերվել»,- իր հերթին հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ Զուրաբյանին մեղադրելով առանց փաստարկների ենթադրություն անելու մեջ:

Նա շեշտեց, որ կեղծ թարգմանություն չի ներկայացվել, Վենետիկի հանձնաժողովի կայքում դրված է առաջին թարգմանությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, իսկ տեխնիկական սխալների առկայությունը նույնպես մարդկային է. «Վարչապետի թեկնածությունն առաջադելը վերապահված է ԱԺ նախագահին: ՀՀ նախագահը նշանակում է վարչապետին ԱԺ ընտրությունից հետո և մենք չենք շեղվել խորհրդարանական համակարգի տրամաբանությունից:

Եթե ԱԺ նախագահի առաջադրած թեկնածուն չի ստանում պատգամավորի մեծամասնության աջակցությունը, ապա առաջադրում են խմբակցությունները, եթե նրանց թեկնածուն էլ չի անցնում, նշանակում է կառավարություն չեն կարողանում ձևավորել և ԱԺ-ն լուծարվում է»:

Տեսանյութեր

Լրահոս