«Ծառուկյանը այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաս հենց այնպես, միտումնավոր խոսքեր ասես». Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, թե պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայություններին միշտ էլ ուշադրություն է դարձնում: Նա նշեց, որ անցած նստաշրջանում Ծառուկյանի բացակայությունների ուսումնասիրությունների արդյունքը դրական էր՝ հարգելի համարվեցին բացակայությունները:

«Դրա համար նոր Սահմանադրության մեջ կստեղծվի խորհուրդ, որ ոչ թե այդ բեռը կդրվի ԱԺ նախագահի վրա, այլ խորհուրդն ինքը կորոշի հարգելի՞ է, թե՞ ոչ հարգելի: Իսկ այս պահին միանձնյա որոշումներ են՝ ինչպես կգտնի ԱԺ նախագահը, այդպես էլ կլինի»,- ասաց Գ.Սահակյանը:

168.am-ի դիտարկմանը, որ փաստորեն Գագիկ Ծառուկյանը պատգամավոր է դարձել հարգելի բացակայելու համար, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Գագիկ Ծառուկյանը պատգամավոր դարձել է հարգելի բացակայելու համար, կամ չէ, բայց Ծառուկյանը այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաս հենց այնպես միտումնավոր խոսքեր ասես: Կա քաղաքական իրավիճակներ, կա դրա հետևանքները, կա դրա մոտեցումները, կա նաև այն պատճառաբանությունր, որ ներկայացնում են ԱԺ նախագահին և համոզումը մնում է ԱԺ նախագահի մոտ»:

Հարցին, թե նորմա՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ է ստանում բյուջեից, բայց նա բացակայում է տարիներ շարունակ, ԱԺ նախագահը հակադրաձեց. «Ես կարծում եմ, որ դա աննորմալ չէ, որ բավականին լուրջ ներդրումներ է կատարում և խոսել, որ նա աշխատավարձ է ստանում և պետության վրա շատ թանկ է նստում, չեմ կարծում: Էդ հարաբերակցությունը այդ երկու իմաստների կշիռները ավելի շատ խոսում են Ծառուկյանի օտին»:

Կարդացեք նաև

Գ.Սահակյանը չհամաձայնեց, որ մանդատի վաճառք է ստացվում. «Ես ընդամենն ասում եմ՝ նրա բացակայությունը իմ կողմից հարգելի համարվեց: Իսկ վաճառվում են նրանք, ովքեր վաճավում են»:

Դիտարկմանը, որ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը «չարիք» էր, հիմա դարձավ բարեգործ, Գ.Սահակյանը նշեց, որ քաղաքական պրոցեսներում բնութագրերը տարբեր կարող են լինել. «Եթե քաղաքական պրոցեսներում երկրի համար վտանգներ են սպառնում, դա լինի Ծառուկյան, թե Գալուստ Սահակյան, եթե չարիքի ճանապարհն է, ուրեմն պետք է անունները իրենց անունով կոչել»:

Տեսանյութեր

Լրահոս