
Հուլիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 137.1 մլն դոլար

Այս տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 137.1 մլն դոլար։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 110.5 մլն դոլար։
Հունվար-հուլիսին ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 497.6 մլն դոլար, մինչդեռ այս նույն ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 35%-ով: (2014 թ. հունվար-հուլիսին՝ 770.9 մլն դոլար):