
Սահմանային լարվածությունն ու սահմանադրական փոփոխությունները

«Որքանով է հիմնավոր այսօրվա լարված իրավիճակում և չունենալով կայացած կուսակցություններ անցնել խորհրդարանական կառավարման մոդելի»,- այսօր ԱԺ-ում Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, թե ԲՀԿ-ն խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ պատասխանատվության դեպքում պետք է լինի լիազորություն, իսկ գործող համակարգը հնարավորություն չի տալիս միասնաբար դիմագրավել արտաքին մարտահրավերներին.
«Եթե երկրի նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարն է, բայց չի կարող մոբիլիզիացնել բոլոր ռեսուրսները՝ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար, ի՞նչ է դա տալիս իրեն՝ ոչինչ»: