«Սահմանամերձ համայնքներին տրված հարկային արտոնություններն էական ազդեցություն չեն ունենում»

«Սահմանամերձ 31 համայնքներին տրված հարկային արտոնություններն էական ազդեցություն չեն ունենում և գյուղերում ներդրումներ չի կատարվում: Այսինքն՝ մենք մարդկանց լուրջ արտոնություն ենք տվել, բայց էական ազդեցություն չի ունենում: Այդպես ամբողջ հանրապետությունում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով՝ իր գործընկերների հետ, այսօր այցելել է Տավուշի մարզի երկու օր շարունակ Ադրբեջանի կողմից ռմբակոծվող սահմանամերձ գյուղեր՝ Բաղանիս, Սևքար, Ոսկեվան և այլն:

Ըստ նրա՝ շատ լուրջ խնդիր է՝ ինչպես անել, որ սահմանամերձ գյուղերի մարդիկ կապված մնան իրենց հողին. «Դպրոցներում 10-15, առավելագույնը 20 երեխա է դասարաններում: Հարկավոր են համալիր միջոցառումներ, որ ներդրումներ լինեն: Դրանից մեկը լոգիստիկ համակարգն է, որի ստեղծման համար լոգիստիկ կենտրոններին նույնպես պետք է արտոնություններ տանք, որպեսզի շահագրգիռ մոտենա բիզնեսը: Շատ հարցեր կան, որ համալիր լուծումներ են պահանջում: Պետք է փոքր քայլերով չգնանք և 2017-18 թթ. բեկում մտցնենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս