Թե ինչո՞ւ են դաշինքի առաջնորդները հակադրվում իրենց ընկերոջ կարծիքին, և ինչպե՞ս է, որ նույն հարցի շուրջ քաղաքական գործիչներն ու նրանց համակիրը տարբեր տեսակետներ են հայտնում, «168 Ժամը» հետաքրքրվեց դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։
ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն անցած տարի եկամուտ է ստացել միայն Ազգային ժողովից։ Ամեն դեպքում դա է վկայում ԿԸՀ ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Որպես աշխատավարձ՝ նա ԱԺ-ից ստացել է 6.8 մլն դրամ։
Պետրոսյանն ունի 2 բնակելի տուն, մեկը՝ Երևանում (915 քմ), մյուսը՝ Արմավիրի Բամբակաշատ համայնքում (238 քմ)։ Արմավիր քաղաքում նա ունի հասարակական տարածք (77.7 քմ), իսկ Լենազի, Բամբակաշատ, Արտամետ, Տալվորիկ և Մայիսյան համայնքներում՝ գյուղատնտեսական հողատեսքեր (ընդհանուր՝ 130.25 հա)։
Դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ոչ միայն պետք է բացառվի ՀՀԿ-ի մասնակցությունը, այլև պետք է հրաժարական տա վարչապետի կառավարությունը. «Մեր պետական կառույցները դարձել են կուսակցության գործիք»:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է իրեն ձերբակալելու մասին մամուլում տարածվող լուրերին:
«Սամվել Բաբայանը մեծ ներդրում ունի ՀՀ նորօրյա պատմության կերտման մեջ»,- ասաց Ս.Օհանյանը` հավելելով, որ անսխալական մարդիկ չկան, բայց իր ներդրումն այնքան մեծ է, որ չի կարելի ներքաշել նման գործընթացներում:
«Ես շատ ջանք պետք է ներդնեմ, որ պատգամավոր ընտրվելու դեպքում այս գաղափարները կյանքի կոչեմ: Այսինքն` իսկապես նոր գաղափարներով մարդկանց մուտքը խորհրդարանում անհրաժեշտ է, բայց միայն երիտասարդները չէ, որ ունեն այդ հնարավորությունները»,- հավելեց Գ.Մինասյանը:
Նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Ալիկ Սարգսյանն անշարժ գույքի սիրահար է: Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի 21 մլն դրամով հերթական գույքն է ձեռք բերել Երևանում, ընդ որում` այդ գումարի շուրջ 6 մլն-ը վճարել է նրա կինը:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առաքել Մովսիսյանը (Շմայս) հարստություն առանձնապես շատ չի կուտակել: ԿԸՀ ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրում Մովսիսյանը որևէ տուն կամ բնակարան չի նշել:
«Մենք դոփում ենք տեղում, տնտեսությունը կաղում է, գոյություն ունի արտագաղթ, սոցալ-տնտեսական պայմանները գտնվում են բավականին ցածր մակարդակի վրա: Իշխանափոխությունն անհրաժեշտություն է, պետք է գան նոր ուժեր: Մենք ոչ մեկի դեմ ոչ մի բան չունենք, բայց աշխարհում էլ է այդպես»,- ասաց Ս.Օհանյանը` խոստանալով արագընթաց տեմպով երկիրը տանել զարգացման և կոտրել հուսալքության մթնոլորտը:
Եթե նախկինում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր, ապա այժմ ՀՀԿ-ն առաջ է անցել նրանից։ Մյուս ուժերի դիրքերում որևէ փոփոխություն չի եղել։
«Ես էս անգամ գիտեմ, որ դաշինք կազմելու խնդիր էլ չի լինելու, մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք, մենք մեր ծրագրերն էլ իրականություն ենք դարձնելու։ Նրանք փրփրուրներից են ընկել, ինչ-որ մի քիչ տոկոս հավաքեն, որ խորհրդարան մտնեն»,- այսօր Արարատ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հերքելով, որ ինքը պատրաստ է 50+1 տոկոս ձայն չհավաքելու դեպքում՝ կոալիցիա կազմել անգամ ՀՀԿ-ի հետ։
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։ Նրան ուղեկցում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Արգամ Աբրահամյանը։ Վեդի քաղաքում Ծառուկյանը ծաղիկներ դրեց քաղաքային հուշարձանի մոտ, նրան դիմավորեցին աղուհացով, աջակցության խնդրանքներով ու մի փունջ նամակներով։ Գ. Ծառուկյանը դրանք փոխանցեց իր օգնականին՝ զգուշացնելով չկորցնել և հետո իրեն փոխանցել:
«Մեր նպատակն է՝ Հայաստանում ստեղծել խաղաղության շարժում, որը միակն է, որ կփրկի ՀՀ-ն ու Արցախը վերահաս վտանգներից։ Անկախ ընտրություների արդյունքներից՝ մենք վստահ ենք, որ պատմությունը կապացուցի մեր ճշմարտացիությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ ամսի 29-ին ժամը 18։00-ին հրավիրելով Ազատության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքի, որը վերածվելու է խաղաղության երթի:
«Տեր-Պետրոսյանի մոտեցումները՝ և՛ 2008 թ., և՛ 2013թ. ընտրությունների վերաբերյալ, ոչ մի սանտիմետր չեն փոխվել: Ես կխնդրեի Շարմազանովին՝ շատ չհրճվել, եթե չի հասկացել նախագահի խոսքի ենթատեքստը, և չմեկնաբանել այն իր ուզած կոնտեքստում՝ իր ուզած ձևով»։
«Ես ուզում եմ նորմալ ընտրություն կատարեմ։ Եթե ես ընտրում եմ իմ նախընտրած թեկնածուին, մեխանիկորեն ձայն եմ տալիս դրա կուսակցությանը։ Եթե ես ընտրում եմ կուսակցությունը, ես մեխանիկորեն ձայն եմ տալիս կամ մեծամասնականին, կամ համամասնականին, չգիտեմ՝ ինչ ա կոչվում, իմ չուզած մարդուն։ Հիմա ես ո՞նց ընտրություն կատարեմ»,- այսօր Սևանում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի դիմեց Գագիկ Ծառուկյանին։
«Ես ձեզնից մեկն եմ, զրոյից կայացած մարդ եմ, պետական պաշտոններ չեմ ունեցել»,- հայտարարեց արդեն 5 տարի պատգամավոր Ծառուկյանը։
«Իհարկե, անհանգստացնում ենք վարորդներին, որ փակ ենք պահում ճանապարհը, բայց սա բարդ ենթակառուցվածքային ծրագիր է»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնած դժգոհությանը՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման հետ կապված:
«Նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագրի կազմման նոր մեթոդաբանությունը: Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք կայացած համատիրություններ չունենք: Մենք պետությունով այս հանձնարարականի հիմնա վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջին անգամ ենք լուծում և այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո էդ համատիրությունն աշխատի»:
«Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել»:
«Հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անեն»,- ասաց Կ.Կարապետյանը:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում այս ՊՈԱԿ-ների համար ձեռք են բերվել «Ֆորդ Տրանզիտ» և «ԻՍՈՒԶՈՒ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենաներ, որոնք ժամանակավոր պահատվության են հանձնվել «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
«Հիմնական մեղավորները՝ լրագրողները, դուք եք, որ մարդկանց թյուրիմացության մեջ եք դնում, պատվեր եք կատարում՝ իրանք մեկ են, ի՞նչ կապ ունի՝ նրան տա՞ս, թե՞ նրան տաս։ Որ մենք մեկ լինեինք, ուրեմն էսօր համապատասխան կառավարությունում կլինեինք, ճիշտ ա՞, թե՞ ոչ»,- այսօր Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրի ներկայիս վիճակի մեջ իշխանությո՞ւնն է մեղավոր։
Վ.Բաղդասարյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևանում (110 քմ) և Վանաձորում (40 քմ), առանձնատուն Վանաձորում 470 քմ, 30 քմ հասարակական նշանակության շինություն Վանաձորում, 0.08 հա հողամաս Երևանում, 0.1 հա հողամաս Լոռիի Արջուտ համայնքում, 0.2 հա հողամաս Շահումյանում, և 0.1 հա մակերեսով ամառանոց Կոտայքի Գյուղամեջ համայնքում։
«Այսօր որոշ մարդիկ ասում են, որ պոպուլիզմով ենք զբաղված։ Ես ցանկացած այդ մարդուն հրավիրում եմ բեմահարթակ, որ պատասխանի՝ ինչ ա, ասենք, դրա պոպուլիզմը»,- այսօր Եղեգնաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ներկայացնելով իր ծրագրերը ներդրումների, կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին։
«Թիվ նկարել մենք էլ կարող ենք: Կարող եմ, օրինակ, ասել, որ հաջորդ տարի ունենալու ենք 12% տնտեսական աճ։ Բա հետո՞»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեով նախատեսվածից շուրջ 15 մլրդ դրամ ավելի հարկ է հավաքագրվել, նույն միտումը կա նաև այս տարի։ «Եթե այս տեմպերով գնանք, շատ լավ կլինի։ Ամսական ծրագրից ավելի ենք հավաքագրել։ Սա լավ լուրն էր»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ բոլոր ուժերի ծրագրերն էլ փայլուն են, թվում է, թե Շվեյցարիայում պիտի ապրենք, բայց միայն «մեծ-մեծ խոսում են», պետք է նայել նրանց արած գործերը, մի հատ միջազգային հանդիպում կազմակերպե՞լ են, թե՞ ոչ. «Էս մարդը չի կարում մի տուն պահի, ո՞նց ա խոսում պետության կառավարումից»։
«Մոտենում է պահը, երբ կարող ենք ընկնել սերբական Կրաինայի օրը,- զգուշացրեց Զուրաբյանն ու խնդրեց բացատրել բոլորին, որ ոչ մի այլ կուսակցություն չի ցանկանում ճշմարտությունն ասել հայ ժողովրդին, մյուս ուժերը զբաղված են պատեհապաշտությամբ, նրանց ծրագրերը խոստումների ծրագրեր են, իսկ իրենց ծրագիրն իրատեսական է,- Նրանցը շղարշ է՝ ժողովրդին խաբելու, իշխանություն վերցնելու և ժողովրդին կեղեքելու համար»։