Բաժիններ՝

Ալիկ Սարգսյանն անցած տարի 24-րդ անշարժ գույքն է ձեռք բերել

Նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Ալիկ Սարգսյանն անշարժ գույքի սիրահար է: Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի 21 մլն դրամով հերթական գույքն է ձեռք բերել Երևանում, ընդ որում` այդ գումարի շուրջ 6 մլն-ը վճարել է նրա կինը:

Ընդհանուր առմամբ, թվային արտահայտությամբ՝ Ալիկ Սարգսյանն ունի թվով 24 անշարժ գույք, այդ թվում` 3 բնակարան Երևանի կենտրոնում, մեկը՝ Թումանյան փողոցում 43.8քմ մակերեսով, մյուս 2-ը՝ Այգեստան 3-րդ փողոցի նույն շենքում` 82.6քմ և 283.4 քմ մակերեսով, նաև հասարակական օբյեկտ (կիսանկուղ)` 88.4քմ:  Արարատի մարզի Դարակերտ համայնքում ունի 6 կտոր հողամասեր` ընդհանուր 0.5 հեկտարից ավելի, հանգստյան տուն Ծաղկաձորում` 2288.7 քմ (25%),Կանաչուտ համայնքում բնակելի տուն` 898քմ, կից 0.2 հա հողամասով, նաև նույն համայնքում ունի 6 կտոր հողամասեր` ընդհանուր մոտ 5 հա:

Արարատի Դիմիտրով համայնքում Սարգսյանն ունի 4.16 հա հողամաս և վարձակալել է ևս 0.77 հա: Երևան-Երասխ մայրուղու վրա Արտաշատ քաղաքի մոտ Սարգսյանն ունի 4650քմ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ` կից 2.14 հա հողամասով: Նրան է պատկանում նաև ընդունելությունների տունը Ջերմուկում` 977.12 քմ, և 0.11 հա հողամաս Արարատի Բարձրաշեն համայնքում:

Չնայած անշարժ գույքի «առատությանը», նախկին ոստիկանապետը որևէ ավտոմեքենա չունի (իր անունով), ինչպես նաև չունի 8 մլն դրամը գերազանցող որևէ իր:

Կարդացեք նաև

Ա. Սարգսյանի եկամուտներն անցած տարում գերազանցել են 13.8 մլն դրամը, որից մոտ 9.2 մլն-ը նրա աշխատավարձն է Նախագահականից (ամսական 772 հազար դրամ), 4.3 մլն-ը` կենսաթոշակը Ոստիկանությունից (ամսական 357 հազար դրամ), և 277 հազար դրամ` «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկում ավանդի դիմաց ստացված տոկոս:

Սարգսյանի դրամական միջոցները փետրվարի 27-ի դրությամբ կազմել են 259 հազար 416 դոլար և 11 մլն դրամ: Ա.Սարգսյանը հայտարարագրել է նաև 33.3% բաժնեմաս «Մակրո-Երևան» հայ-ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում, և 16.7% բաժնեմաս «Մարկ Ինտերնեյշնլ» հայ-ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում, սակայն դրանցից ստացված շահույթը ՀՀ նախագահի խորհրդականը չի հայտարարագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս