Ի՞նչ կարողություն ունի ՀՀԿ խմբակցության ղեկավարը

ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր գործընկերների համեմատ բավականին համեստ եկամուտներ է հայտարարագրել։ Անցած տարի, ըստ ԿԸՀ ներկայացված նրա գույքի և եկամուտների հայտարարագրի, Բաղդասարյանը ստացել է 6.7 մլն դրամ աշխատավարձ Ազգային ժողովից, գրեթե 1.5 մլն դրամ աշխատավարձ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանից և 4.2 մլն դրամ շահաբաժին «ՎաԲա» ՍՊԸ-ից։

Թեև Բաղդասարյանը նշել է «ՎաԲա» ՍՊԸ-ից ստացված շահաբաժնի մասին, սակայն որևէ ընկերությունում իր ներդրումների կամ արժեթղթերի մասին չի նշել։

Փետրվարի 28-ի դրությամբ Բաղդասարյանի դրամական միջոցները կազմել են 1.6 մլն դրամ և 7 հազար դոլար։

Վ.Բաղդասարյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևանում (110 քմ) և Վանաձորում (40 քմ), առանձնատուն Վանաձորում 470 քմ, 30 քմ հասարակական նշանակության շինություն Վանաձորում, 0.08 հա հողամաս Երևանում, 0.1 հա հողամաս Լոռիի Արջուտ համայնքում, 0.2 հա հողամաս Շահումյանում, և 0.1 հա մակերեսով ամառանոց Կոտայքի Գյուղամեջ համայնքում։

Բաղդասարյանն ունի 2 ավտոմեքենա՝ Mercedes-Benz S430 և BMW X5։ 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ իր ՀՀԿ-ական թեկնածուն չի հայտարարագրել։

Տեսանյութեր

Լրահոս