Բաժիններ՝

Գյուղնախարարությունը հետ կստանա իր սառնարան-բեռնատարները

ՀՀ կառավարության կողմից «Գալոպեր» ՍՊ ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված`  19.9 մլն 23.5 մլն դրամ սկզբնական արժեքներով «Ֆորդ Տրանզիտ» և «ԻՍՈՒԶՈՒ» մակնիշների բեռնատար (սառնարան) ավտոմեքենաները կփոխանցվեն Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին։

Ըստ որոշման նախագծի՝ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» և «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ներն ունեն սառնարան-ավտոմեքենաներով ապահովման կարիք` լաբորատոր նմուշները և պետպատվերի շրջանակներում իրականացվող պատվաստումների համար անհրաժեշտ պատվաստանյութերը պատշաճ ջերմային ռեժիմով  հանրապետության ողջ տարածքից տեղափոխելու համար:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում այս ՊՈԱԿ-ների համար ձեռք են բերվել «Ֆորդ Տրանզիտ» և «ԻՍՈՒԶՈՒ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենաներ, որոնք ժամանակավոր պահատվության են հանձնվել «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Թե ինչո՞ւ էին ավտոմեքենաները պահ տրվել այլ մասնավոր ընկերության, որոշման նախագծում չի նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031