Գագիկ Ծառուկյանը դեմ չէ 3-6 ամիս վարչապետ լինել ու կարգուկանոն հաստատել

«Հիմնական մեղավորները՝ լրագրողները, դուք եք, որ մարդկանց թյուրիմացության մեջ եք դնում, պատվեր եք կատարում՝ իրանք մեկ են, ի՞նչ կապ ունի՝ նրան տա՞ս, թե՞ նրան տաս։ Որ մենք մեկ լինեինք, ուրեմն էսօր համապատասխան կառավարությունում կլինեինք, ճիշտ ա՞, թե՞ ոչ»,- այսօր Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրի ներկայիս վիճակի մեջ իշխանությո՞ւնն է մեղավոր։

Նրա խոսքով՝ լրագրողները ձգտում են իր մասին նյութերին «մի ճոխ, ցնցող վերնագիր» դնել։ Ի պատասխան լրագրողի պնդմանը՝ արդյոք իշխանությունը մեղք չունի՞, Գ. Ծառուկյանն այս անգամ էլ մեղավոր համարեց ժողովրդին. «Իրենք իրենց իրավունքը ճիշտ չեն կարողանում օգտագործել։ Տված է իրավունքը, թող գնան, տան ու պահանջեն։ Որ չեն տալիս, ե՞ս եմ մեղավոր։ Ժողովուրդը չի գնում ընտրության, ծրագիրը չի կարդում։ Պետք է գա ընտրության, ընտրի ու պահանջի, ախպեր ջան»։

Գ. Ծառուկյանը նշեց, որ կոալիցիա կկազմի յուրաքանչյուրի հետ, որը կընդունի իր 15 կետերը։ Թե ո՞վ է լինելու դաշինքի վարչապետը, Գ. Ծառուկյանն ասաց, որ կարող է ինքն էլ դառնալ վարչապետ՝ 3 ամիս, 6 ամիս, ու կարգուկանոն հաստատել։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031