«Ես կխնդրեի Շարմազանովին՝ շատ չհրճվել». Լևոն Զուրաբյան

«Եթե նա նկատի ունի հանրային հեռուստաընկերության եթերում Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ ժողովուրդն իրավունք ունի ճնշելու իշխանությունների վրա, որ նրանք ընդունեն խաղաղության ծրագիրը, և ասել է՝ ընտրել ես, չէ՞, ապա նա նկատի ուներ զուտ տեսական դրույթը, որ ժողովուրդն իրավունք ունի ճնշում գործադրել այն իշխանության վրա, որը պաշտոնապես ընտրված է: Դա տեսական մոտեցում է, որ ժողովուրդը կարող է պարտադրել իր կամքը մի իշխանության վրա, որն իրեն պաշտոնապես ընտրված է համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որ «անկեղծորեն շոյված է Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքից, որ ՀՀԿ իշխանությունն ընտրված իշխանություն է»:

Ըստ նրա՝ Շարմազանովը շատ սխալվում է, եթե սա ընդունել է՝ որպես Սերժ Սարգսյանի նախագահության լեգիտիմության գնահատում. «Տեր-Պետրոսյանի մոտեցումները՝ և՛ 2008 թ., և՛ 2013թ. ընտրությունների վերաբերյալ, ոչ մի սանտիմետր չեն փոխվել: Ես կխնդրեի Շարմազանովին՝ շատ չհրճվել, եթե չի հասկացել նախագահի խոսքի ենթատեքստը, և չմեկնաբանել այն իր ուզած կոնտեքստում՝ իր ուզած ձևով»։

Զուրաբյանը նշեց, որ Շարմազանովը գովասանքներ է շռայլել Տեր-Պետրոսյանի հասցեին, բայց դրա միակ նպատակն է՝ «վնաս հասցնել մեր աճող հեղինակությանը»: Զուրաբյանի կարծիքով՝ Շարմազանովը և իշխանությունները պետք է ներողություն խնդրեն 18 տարվա ընթացքում իրենց վարած ապաշնորհ, կոռումպացված քաղաքականության պատճառով հայ ժողովրդին հասցրած վնասի համար:

Տեսանյութեր

Լրահոս