
«Համատիրությունն ինչ-որ անհասկանալի մի բան է». Կարեն Կարապետյան

«Մենք կայացած համատիրություններ չունենք: Մենք պետությունով այս հանձնարարականի հիմնա վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջին անգամ ենք լուծում և այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո էդ համատիրությունն աշխատի: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնանք էստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա և ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա` համատիրության կառավարիչների ինստիտուտը շատ համարձակ պետք է ստեղծել և մեծացնել: Կ.Կարապետյանի խոսքով` բազմաբնակարան շենքերը ոչ բարվոք վիճակում են:
Վարչապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագաին հանձնարարեց մեկամսյա ժակետում ներկայացնել առաջարկություններ բազմաբնակարան շենքերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ: