Սևանում Ծառուկյանի ավտոմեքենան առաջնորդել է դրոշակակիր մի հեծյալ՝ ձիու վրա

Այսօր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան Ծառուկյանը եղել է Ճամբարակում, Սևանում, խոսել իր ծրագրային դրույթներից։ Սևանում Ծառուկյանի ավտոմեքենան դեպի հանրահավաքի վայր առաջնորդել է դրոշակակիր մի հեծյալ՝ ձիու վրա։ Ինչպես ամենուր, Գ. Ծառուկյանին դիմավորել են աղուհացով, աղունիկներ թռցնելով, ողջագուրվելով։

«Ես ձեզնից մեկն եմ, զրոյից կայացած մարդ եմ, պետական պաշտոններ չեմ ունեցել»,- հայտարարեց արդեն 5 տարի պատգամավոր Ծառուկյանը։

Նա շեշտեց, որ իրենց հնարավորություն է պետք՝ համակարգ, մարդկանց փոխելու համար, ոչ թե՝ որ ձայն ստանան, անցնեն խորհրդարան՝ միայն իրենց կաշին փրկեն. «Մեզ պետք է 50+1 ձայն»։

Գ. Ծառուկյանը հայտարարեց, թե լրատվականներն են ժողովրդին մոլորության մեջ գցում։ Նա նշեց, որ 2012 թ. 2008-ի համեմատ ժողովուրդն իրեն ավելի շատ ձայն է տվել, բայց դա բավարար չէր իշխանություն ստանալու, կառավարություն ձևավորելու համար, իսկ կոալիցիա կազմել իրենք չեն համաձայնել. «Մենք ձեր առաջ պատասխան տալու չունենք, որովհետև մենք չենք մասնակցել այդ  կառավարման գործում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031