
Առաքել Մովսիսյանը տուն չունի՞

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առաքել Մովսիսյանը (Շմայս) հարստություն առանձնապես շատ չի կուտակել: ԿԸՀ ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրում Մովսիսյանը որևէ տուն կամ բնակարան չի նշել: Փոխարենը՝ նա ունի 2 տնամերձեր Արմավիրի Այգեկ համայնքում՝ նույն փողոցի վրա` 0.197 հա և 0.089 հա, վարելահող 0.18 հա, նաև 1 հողամաս Մուսալեռում` 2 հա մակերեսով:
Մականունավոր պատգամավորն ունի 2 բավականին թարմ ավտոմեքենա` Լեքսուս LX570 և Տոյոտա RAV4 2.5 GAS:
Նա չի հայտարարագրել ո՛չ 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ իր, ո՛չ կուտակած դրամական միջոցներ, ո՛չ էլ արժեթղթեր կամ ներդրումներ:
Եվ այս համեստ կարողությունը Մովսիսյանը ձեռք է բերել Ազգային ժողովից ստացած տարեկան ընդամենը 6 մլն դրամ աշխատավարձով: