Բաժիններ՝

«Մեր ամբիցիաները շատ ավելի բարձր են». Վարդան Արամյան

«Թիվ նկարել մենք էլ կարող ենք: Կարող եմ, օրինակ, ասել, որ հաջորդ տարի ունենալու ենք 12% տնտեսական աճ։ Բա հետո՞»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ըստ նրա՝ այս տարի տնտեսական աճի թիրախն առնվազն 3.2% է, իսկ 2018 թ.-ի համար շատ ավելի բարձր է, թեև կան ռիսկեր, բայց միջնաժամկետում 5-6 % տնտեսական աճ պետք է թիրախավորեն, բայց դրա հիմքերը պետք է լինեն։ Նախարարը խոստացավ իրենց խոստումներն ամբողջությամբ կատարել։ Արամյանը կարևորեց, որ ինչ խոստանում են ժողովրդին, հետո ի ցույց դրվի քայլերով։ Նա նշեց, որ, եթե ասվում է, որ 3.2% տնտեսական աճ է ապահովվելու, ու այդպես էլ լինում է, դա վստահություն է ներշնչում, և նույնը՝ մյուս ոլորտներում։

«Մեր ամբիցիաները շատ ավելի բարձր են»,- ասաց Արամյանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս