Բաժիններ՝

Ե՞րբ են արձակուրդ գնալու Հայաստանի ղեկավաները

Հայաստանի ղեկավաները դեռևս չեն հստակեցրել` ե՞րբ են գնալու արձակուրդ և որտե՞ղ են անցկացնելու իրենց հանգիստը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանն այդ մասին չի էլ խոսել:

«Դեռ նման հարց չկա նրա օրակարգում, սովորական ռեժիմով աշխատում է»,- ասաց նա:

Դիտարկմանը` հնարավո՞ր է՝ Կ.Կարապետյանն ընդհանրապես չգնա արձակուրդ, Ա.Արարատյանը պատասխանեց. «Կարող է և չգնա»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը սովորաբար գնում է կարճատև արձակուրդ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանգստի մասին նույնպես ոչինչ չի հրապարակվել: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ խոստացավ երկուշաբթի օրը ճշտել և տեղեկացնել:

Ի դեպ, սա Արա Բաբլոյանի և Կարեն Կարապետյանի` այս պաշտոններում առաջին արձակուրդն է լինելու: Եթե, իհարկե, նրանք գնան արձակուրդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս