«Հայտնի է՝ ով է բոլորից բարձր բղավում՝ «բռնի՛ր գողին»». Շավարշ Քոչարյան

«Մի պետության հետ գործ ունենք, որ ընդամենը մի բան կարող ենք նշել՝ հայտնի է՝ ով է բոլորից բարձր բղավում՝ «բռնի՛ր գողին»: Հենց գողը: Եվ միայն գողին է ձեռնտու, որպեսզի որևէ հետաքննություն չլինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումից Ադրբեջանի հրաժարվելու փաստը։

Ըստ նրա՝ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի՝ հրադադարը խախտելու հայտարարություններին, և նշել, որ դրանց համար որևէ հիմք չկա:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ Շ. Քոչարյանը նշեց, որ այդ մասին վերջնական որոշում դեռևս չկա: «Արտգործնախարարներն աշխատում են այդ առաջարկի ուղղությամբ, վերջնական որոշում դեռևս չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31