ՀՀ պաշտոնյաներից 45-ն անցած տարի գույքի և եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել

Հայաստանի պաշտոնյաներից 45-ն անցած տարի գույքի և եկամուտների հայտարարագրեր ընդհանրապես չեն ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ Օրենքով սահմանված ժամկետից ուշ է ներկայացվել 459 հայտարարագիր, իսկ 376 հայտարարագրեր ներկայացվել են սահմանված պահանջների և կարգի խախտմամբ:

Ներկայումս հայտարարատու են հանդիսանում միայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք (ամուսին, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակ, ինչպես նաև համատեղ ապրող ծնող), որոնց թիվը 2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կազմում է համապատասխանաբար՝ 763 և 1027:

Հաշվի առնելով, որ հաջորդ տարվանից հայտարարատուների ցանկի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ավելանալու է շուրջ 3 անգամ (չհաշված պաշտոնատար անձանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց), նախատեսվում է ավելացնել նաև հանձնաժողովի աշխատակիցների քանակը։ Այս մասին որոշման նախագիծ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կներկայացնի Կառավարության վաղվա նիստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31