Հայ լրագրողը՝ ամերիկյան հեռուստամրցանակի հավակնորդ (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին Emmy մրցանակաբաշխությանը կմասնակցի նաև ամերիկահայ անվանի լրագրող Փիթեր Մուսուրլյանը:

50-ամյա Մուսուրլյանը վաստակաշատ լրագրող է, Բուրբանք քաղաքի Burbank Channel հեռուստաալիքում ավագ պրոդյուսեր է: Նա միանգամից 2 Emmy-ի է հավակնում: Մեկը՝ «Բարբենքի հարյուրամյա Վարդատորմիղը» մինի վավերագրական ֆիլմի համար, իսկ մյուսը՝ 10 րոպեանոց «Փրկելով վայրի բնությունը. Կովկասի բնության հիմնադրամ» աշխատանքի:
Երկրորդ ֆիլմը պատմում է Կովկասի բնության հիմնադրամի մասին, այդ թվում՝ Խոսրովի արգելոցի և Դիլիջանի ազգային պարկի: Ֆիլմը Մուսուրլյանը նկարահանել է անցած ամառ Հայաստանում և Վրաստանում: Ֆիլմում նաև հայերեն խոսք է հնչում:

Մուսուրլյանը լրագրող է աշխատում 1980-ականներից: Աշխատել է Տեխասում, Մոնտանայում, Վաշինգտոնում, ինչպես նաև՝ Արևելյան Եվրոպայում: Այստեղ իրականացրած իր աշխատանքի համար նաև ՆԱՏՕ-ի մեդալի է արժանացել:

Հիշեցնենք, որ Emmy-ն ամերիկյան ամենահեղինակավոր հեռուստատեսային մրցանակն է, որը հանձնվում է 1949-ից ՝ ԱՄՆ-ի Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ նշանակալի գործադիր բնույթի և ստեղծագործական աշխատանքի համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031