Շինարարի տոնը ևս նշվում է միայն շքանշաններ շնորհելով
Այսօր Հայաստանում նշվում է Շինարարի տոնը: Այս կապակցությամբ Երևանում Մոսկվայի տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի շարք ոսկե մեդալներ, պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել ոլորտի ներկայացուցիչներին: Մասնավորապես՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվեցին ճարտարապետներ Արթուր Մեսչյանը, Տիգրան Բարսեղյանը և շինարար Արագած Ախոյանը:
Տ. Սարգսյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, որն, ըստ նրա, հնարավորություն է ընձեռում գնահատական տալ շինարարին, նաև արձանագրել այն առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Վարչապետի խոսքով` հայ ժողովուրդը մշտապես հարգանքով է վերաբերվել շինարարներին: