Բաժիններ՝

Հավանություն տվեցին ճանապարհային միջանցքի հողերի օտարմանը

Հայաստանի կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Նա շնորհավորել է շարքերը համալրած նոր պատգամավորներին եւ շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար:

Առաջին հարցով ներկայացվել են հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի իրականացման շրջանակում (ՀՕՏԾ) առկա հիմնախնդիրները: Խորհուրդը հավանություն է տվել ՀՕՏԾ նախնական բյուջեին եւ հանձնարարել «Հյուuիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին՝ ավարտել ծրագրի վերջնական լրամշակումը եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հաստատումը ստանալուց հետո այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Հաջորդիվ քննարկվել եւ հավանության են արժանացել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքի եւ հաստիքների փոփոխությունները: Հարցի առնչությամբ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ փոփոխությունների վերաբերյալ առաջարկներն իրականացնելու ուղղությամբ:

Նիստում արծարծվել են նաեւ Հյուuիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակում առկա խնդիրները: Ամփոփելով խորհուրդը հաստատել է Ասիական զարգացման բանկի առաջարկած մոտեցումները եւ հանձնարարել ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին սկսել Տրանշ 3-ի ՀՕՏԾ-ի նախապատրաստման աշխատանքները` համաձայն ԱԶԲ պահանջների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031