Ռուսաստանը աշխատում է նոր տեսակի գրոհային ինքնաթիռի ստեղծման վրա

Ռուս մասնագետներն աշխատում են նոր ռազմավարական մարտական ինքնաթիռ ստեղծելու վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարեվը:
Նա նշել է, որ հեռահար ավիացիայի նոր տեսակը կապահովի «զինված ուժերի ռազմավարական առաջադրանքների կատարումը և կպահպանի անհրաժեշտ պոտենցիալը, որը նախատեսվում է երկրի ազգային անվտանգության ապահովման հիմնադրույթով»:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը առաջիկա տարիներին կստանան մեծ քանակությամբ սկզբունքորեն նոր ավիացիոն տեխնիկա և ՀՀՊ միջոցներ:
«Առաջիկա 10 տարիներին ռազմական ավիացիայի և ՀՀՊ տեխնիկայի ժամանակակից նմուշների ընդհանուր քանակը զինված ուժերում պետք է հասնի մինչև 80%-ի»,- ասել է Բոնդարեվը:

Նա նշել է, որ գրոհային ավիացիայի համար առաջնային են Սու-34 ռմբակոծիչները, բազմաֆունկցիոնալ Սու-35 կործանիչները, ինչպես նաև հինգերորդ սերնդի ինքնաթիռներ: Բացի այդ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գրոհային ավիացիան կունենա բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29 ՍՄՊ և ՄիԳ-35 կործանիչներ:

Տեսանյութեր

Լրահոս