Բաժիններ՝

ՀՀ պաշտոնանկ արված զինկոմի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը

ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարին ժամանակավորապես կփոխարինի զինվորական կոմիսարի տեղակալ գնդապետ Հենրի Մուրադյանը, այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վերջինս կպաշտոնավարի այնքան մինչև նշանակվի նոր զինկոմ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զբաղեցրած ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը ազատվել էր պաշտոնից:

Սերգեյ Չալյանը 2001 թվականին նշանակվել է ՀՀ զինված ուժերի հետախուզության վարչության պետի տեղակալ, 2002-2009 թվականներին զբաղեցրել է ՀՀ ՊՆ կազմազորահավաքային վարչության պետի պաշտոնը, իսկ ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնն զբաղեցրել է 2009-ից մինչև 2012 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031